ՀՀ դեսպանի հանդիպումը Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի հետ

11 ապրիլի, 2019

Ապրիլի 11-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց ԼՀ խորհրդարանի (սենատ և սեյմ) Լեհաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Թադեուշ Վոժնիակի (Tadeusz Woźniak), խմբի մի քանի անդամների և քարտուղարի հետ:

Թադեուշ Վոժնիակը, ողջունելով դեսպանին, վերահաստատեց երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններն ավելի զարգացնելու և խորացնելու լեհական կողմի պատրաստակամությունը և հանձնառությունը։

Սամվել Մկրտչյանը հատկապես կարևորեց Հայաստանի և Լեհաստանի միջև խորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնումը, խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների երկուստեք օգտագործումը։ Նա լեհական կողմին տեղեկացրեց ՀՀ Ազգային ժողովում Հայաստան-Լեհաստան պատգամավորական բարեկամության նորաստեղծ խմբի մասին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարբեր ոլորտներում՝ առևտրատնտեսական, զբոսաշրջության, կրթամշակութային, երկկողմ համագործակցության զարգացման նպատակով անհրաժեշտ քայլերի ձեռնարկման շուրջ:

Դեսպան Սամվել Մկրտչյանը պատասխանեց լեհ խորհրդարանականների հարցադրումներին, որոնք վերաբերում էին Հայաստանի նոր իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին, ժողովրդավարական հաստատությունների կայացմանն ու ամրապնդմանը։

Տպել էջը