ՀՀ դեսպանի հանդիպումը ՉՀ ԱԳ նախարարի տեղակալի հետ

11 ապրիլի, 2019

Ապրիլի 11-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ անվտանգության և բազմակողմ դիվանագիտության հարցերով Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարտին Պովեյշիլի (Martin Povejìil) հետ։

Դեսպանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության անվտանգության բաղադրիչի առաջնայնությունները և դիրքորոշումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին զարգացումները, միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջև համագործակցության և թեկնածությունների փոխադարձ աջակցության հնարավորությունները։

Զրուցակիցներն անդրադարձան Չեխիայի պաշտպանության նախարարի Հայաստան կատարած այցի արդյունքներին, Եվրոպական Միության հետ Հայաստանի հարաբերություններին։

Տպել էջը