ՀՀ դեսպանի հանդիպումը Բելառուսի խորհրդարանի վերին պալատի նախագահի հետ

10 ապրիլի, 2019

Ապրիլի 10-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի (Михаил Мясникович) հետ։

Հանդիպմանը երկուստեք կարևորվեց հայ-բելառուսական միջպետական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված խորհրդարանական աջակցության հարցը, ինչպես նաև՝ երկու պետությունների օրենսդիր մարմինների ակտիվ համագործակցությունը թե երկկողմ ձևաչափում, թե միջխորհրդարանական բազմակողմ հարթակներում։

Խորհրդարանի վերին պալատի նախագահը նշեց բելառուսական կողմի շահագրգռվածությունը Հայաստանի հետ առևտրատնտեսական ոլորտում, այդ թվում՝ համատեղ ներդրումային ձեռնարկությունների հիմնման ճանապարհով, արդյունավետ փոխգորածակցության ծավալման հարցում։

Իր հերթին դեսպան Ղևոնդյանը, տեղեկացնելով զրուցակցին նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված ՀՀ ԱԺ հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի կազմի հաստատման մասին, կարևորեց միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերի անցկացման պարբերական և կանոնավոր բնույթը։

Երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համատեքստում անդրադարձ կատարվեց գիտության, նորարարության, առողջապահության, երիտասարդական կապերի ընդլայնման և այլ թեմաներին։

Տպել էջը