Հայաստանի Հանրապետությունը և Դոմինիկայի Ընկերակցությունը հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ

05 ապրիլի, 2019

Ապրիլի 5-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության և Դոմինիկայի Ընկերակցության (Commonwealth of Dominica) մշտական ներկայացուցիչներ՝ Մհեր Մարգարյանը և Լորին Ռութ Բանիս-Ռոբերտսը (Loreen Ruth Bannis-Roberts) ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Արձանագրություն։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցած ստորագրման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Հայաստանի և Դոմինիկայի մշտական ներկայացուցիչները վստահություն հայտնեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կնպաստի երկու երկրների միջև ՄԱԿ շրջանակներում գործընկերության խթանմանը և միջազգային այլ կառույցներում համագործակցության ընդլայնմանը։

Տպել էջը