Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատերախմբի հանդիպումը Լիբանանում ՀՀ դեսպանությունում

04 ապրիլի, 2019

Ապրիլի 4-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը Լիբանանում ՀՀ դեսպանությունում հյուրընկալեց Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական խմբին:

Թատերախումբը Լիբանանում հանդես է գալիս ներկայացումներով նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին:

Թատերախմբի հետ հանդիպման ընթացքում Դեսպան Աթաբեկյանը բարձր գնահատեց թատրոնի դերը հայ մշակութային կյանքում և ընդգծեց հայ մեծանուն մտավորականներին նվիրված հոբելյանական միջոցառումների անցկացման խորհուրդն ու կարևորությունը:

Տպել էջը