Ֆրանկոֆոնիային նվիրված ընդունելություն Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում

04 ապրիլի, 2019

Ապրիլի 4-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը Ֆրանկոֆոնիայի երկամսյակի առթիվ ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպեց ընդունելություն՝ ՄԱԿ անդամ երկրների ներկայացուցիչների և Քարտուղարության աշխատակիցների համար։ Ընդունելությանը ներկա էին բազմաթիվ անդամ երկրների դեսպաններ, դիվանագետներ, ՄԱԿ-ի քարտուղարության պաշտոնյաներ։

ՄԱԿ-ի Պատվիրակների սրահում (UN Delegates’ Lounge) կայացած միջոցառմանը հյուրերին մատուցվեց հայկական կոնյակի և շոկոլադապատ չրերի ընտրանի։

Տպել էջը