ԱլԳ 10-ամյակի և ԵՄ խորհրդում Ռումինիայի նախագահության շրջանակներում կայացավ ՀՀ ԱԳՆ-ի և ՀՀ-ում Ռումինիայի դեսպանության կողմից համատեղ կազմակերպված համաժողովը

04 ապրիլի, 2019

Ապրիլի 4-ին Արևելյան գործընկերության (ԱլԳ) 10-ամյակի և ԵՄ խորհրդում Ռումինիայի նախագահության շրջանակներում կայացավ ՀՀ ԱԳՆ-ի և ՀՀ-ում Ռումինիայի դեսպանության կողմից համատեղ կազմակերպված համաժողովը՝ «Հայաստանը և Արևելյան գործընկերության 10-ամյակը. մեկ տասնամյակ միասին, ձեռքբերումներ և հետագա ուղին» խորագրով։

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին և ՀՀ-ում Ռումինիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Հորիա Մարին Դրագիչին։ Բանախոսները մեծապես կարևորեցին Արևելյան գործընկերության տասնամյա հոբելյանի նշանավորումը, արձանագրեցին ԱլԳ շրջանակներում գրանցված հաջողությունները, համագործակցության այս ձևաչափի զարգացման տեսլականը, ինչպես նաև մատնանշեցին այն ոլորտները, որոնցում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է գործադրել հավելյալ ջանքեր։

Համաժողովի մյուս հատվածներում անդրադարձ կատարվեց նաև ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման ներկայիս փուլին և հետագա խորացման հեռանկարներին։

 

Տպել էջը