Գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը մասնակցեց Լոս Անջելեսի Աթանյան արվեստի կենտրոնի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը

13 մարտի, 2019

Մարտի 13-ին ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը մասնակցեց Լոս Անջելեսի Աթանյան արվեստի կենտրոնի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը:

Իր ելույթում դեսպան Բայբուրդյանը բարձր գնահատեց հայր և որդի Վլադիմիր և Գոռ Աթանյանների աշխատանքը, ինչի շնորհիվ ոչ միայն մասնագիտական ու գեղագիտական, այլև հայեցի կրթություն են ստանում հարյուրավոր ամերիկահայ պատանիներ ու աղջիկներ: «Ամենևին պատահական չեմ համարում, որ Աթանյան արվեստի կենտրոնի 25-ամյակը համընկնում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակի հետ: Սա ուղղակի մի խորհրդանշական տարեթիվ է. ինքս շատ լավ եմ հիշում, թե այն ժամանակահատվածում, երբ հիմնվում էր գլխավոր հյուպատոսությունը, Աթանյան կենտրոնը ինչ դերակատարություն ստանձնեց այս համայնքում՝ իր դռները բացելով հայ երիտասարդների համար»,- իր ելույթում նշեց գլխավոր հյուպատոսը:

Արմեն Բայբուրդյանը պատվոգիր հանձնեց Վլադիմիր Աթանյանին:

Տպել էջը