ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հանդիպումը ՀՀ-ում Պորտուգալիայի դեսպան Պաուլու Վիզեու Պինեյրուի հետ

25 փետրվարի, 2019

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց ՀՀ-ում (նստավայրը` Մոսկվա) Պորտուգալիայի դեսպան Պաուլու Վիզեու Պինեյրուին (Paulo Vizeu Pinheiro)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպան Պինեյրուին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ դեսպանի գործունեությունը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների աշխուժացման համար։

Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական երկխոսության ակտիվացմանը, ԱԳՆ-ների միջև համագործակցության խորացմանը, առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, միջազգային կառույցներում, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը և այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի։

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը՝ հատկապես ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի կիրարկմանը վերաբերող հարցերը։ Դեսպանի խնդրանքով Ավետ Ադոնցը խոսեց տարածաշրջանային զարգացումների և ԼՂ կարգավորման գործընթացի մասին։

 

Տպել էջը