Դեսպան Գառնիկ Բադալյանի հանդիպումը Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

21 փետրվարի, 2019

Փետրվարի 21-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպեց Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Բատըր Բազարովի (Batyr Bazarow) հետ:

2019թ. կեսին Աշխաբադում կայանալիք հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստի նախապատրաստական աշխատանքների համատեքստում քննարկվեց դրա օրակարգի ֆինանսատնտեսական հատվածում ներառվելիք հարցերի շրջանակը:

Անդրադարձ կատարվեց Թուրքմենստանում Հայաստանի առևտրի տան բացման հնարավորությանը, թուրքմենական շուկայում հայկական կապիտալով ընկերությունների ներգրավման հեռանկարներին և երկկողմ տնտեսական հարաբերությունների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:  

Զրուցակիցները կարևորեցին երկու երկրների տնտեսական հարաբերությունների ակտիվացման և առևտրաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտությունը և պայմանավորվեցին հետագայում ևս շարունակել ոլորտային համագործակցությունը:

 

Տպել էջը