ՀՀ դեսպանի հանդիպումը Լիբանանի վարչապետի հետ

19 փետրվարի, 2019

Փետրվարի 19-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին (Saad Hariri):

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև առևտրա-տնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը։

Երկուստեք նշվեց, որ առաջիկայում Լիբանանի վարչապետի Հայաստան կատարելիք այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների առավել զարգացման համար։

 

Տպել էջը