Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԱՄՆ ԱԱԽ ավագ տնօրենին

16 փետրվարի, 2019

Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 16-ին հանդիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլին:

Հանդիպման օրակարգում էին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք զարգացումներ:

Տպել էջը