Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց բրիտանական արտաքին և համագործակցության հարցերի նախարարությունում

14 փետրվարի, 2019

Փետրվարի 14-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ նորանշանակ դեսպան Արման Կիրակոսյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Միացյալ Թագավորության դիվանագիտական կորպուսի Մարշալի օգնական ու արտաքին և համագործակցության հարցերի նախարարության արարողակարգի ծառայության տնօրենի տեղակալ Ֆրանչեսկա Ֆլեսսատիին (Francesca Flessati)։

Շնորհավորելով Արման Կիրակոսյանին Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` Ֆրանչեսկա Ֆլեսսատին դեսպանին մաղթեց բեղմնավոր աշխատանքային գործունեություն և պատրաստակամություն հայտնեց ցուցաբերելու ամենայն աջակցություն։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ կատարեցին հայ–բրիտանական բարեկամական հարաբերություններին, դրանց ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր։

Դեսպան Կիրակոսյանը պատրաստակամություն հայտնեց շարունակական քայլեր ձեռնարկել հայ–բրիտանական երկխոսության ակտիվացման և կապերի սերտացման ու խորացման ուղղությամբ։

Տպել էջը