Դեսպան Հրաչյա Փոլադյանի հանդիպումն Իրաքի գյուղատնտեսության նախարարի հետ

14 փետրվարի, 2019

Փետրվարի 14-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Իրաքի գյուղատնտեսության նախարար Սալեհ ալ-Հասանիին (Saleh al-Hassani)։ Դեսպան Փոլադյանը նախարար ալ-Հասանիին շնորհավորեց պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթեց արգասաբեր գործունեություն։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին 2017թ. Երևանում կայացած Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին հաջորդող ժամանակահատվածի ընթացիկ աշխատանքները և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման արդյունքները, ինչպես նաև պայմանավորվեցին նախարար ալ-Հասանիի առաջարկով` Հանձնաժողովի երրորդ նիստն ընթացիկ տարվա դեկտեմբերի առաջին կեսին Բաղդադում անցկացնելու շուրջ, ինչը մեծապես կնպաստի հայ-իրաքյան համագործակցության առավել զարգացմանն ու առաջընթացին` հատկապես տնտեսական բնագավառում։

Տպել էջը