Դեսպան Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Չեխիայի կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ

12 փետրվարի, 2019

Փետրվարի 12-ին ՉՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը քաղաքավարության այց կատարեց Չեխիայի կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ կարդինալ Դոմինիկ Դուկային (Dominik Duka)։

Կարդինալ Դուկան շնորհավորեց ՀՀ դեսպանին՝ իր առաքելությունը Չեխիայի Հանրապետությունում սկսելու առթիվ և հաջողություններ մաղթեց գործունեության մեջ։ Նա մեծ ակնածանքով խոսեց նաև հայ ժողովրդի մշակութային հարստության և հոգևոր ժառանգության մասին։

Դեսպան Հովակիմյանն իր հերթին երախտիքի խոսքեր ուղղեց կարդինալին՝ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ իր բարեկամական վերաբերմունքի՝ մասնավորապես, հայ համայնքին Պրահայի կենտրոնում եկեղեցի տրամադրելու, Չեխիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր մեծ ավանդի համար։

Հանդիպման ավարտին դեսպան Հովակիմյանը գրառում կատարեց Առաջնորդարանի պատվավոր հյուրերի մատյանում։

 

Տպել էջը