ՀՀ դեսպանի և Բելառուսի տեղեկատվության նախարարի հանդիպման մասին

12 փետրվարի, 2019

Փետրվարի 12-ին կայացավ Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Բելառուսի տեղեկատվության նախարար Ալեքսանդր Կարլյուկևիչի (Александр Карлюкевич) հետ։

ՀՀ դեսպանի քաղաքավարական այցելության ընթացքում նախարար Կարլյուկևիչը ներկայացրեց Բելառուսի տեղեկատվության նախարարության գործառույթները զանգվածային լրատվության, հրատարակչության, գրատպության ոլորտներում, ինչպես նաև՝ տեղեկատվական տիրույթում առկա իրավական հիմնական կարգավորումները։

Երկկողմ համագործակցության հարցերի դիտարկման ընթացքում երկուստեք կարևորվեց 2000թ․ հոկտեմբերի 31-ին ստորագրված Մամուլի և տեղեկատվության բնագավառում համագործակցության մասին հայ-բելառուսական միջկառավարական համաձայնագրի դրույթների իրականացումը։ Ընդգծվեց երկկողմ փոխգործակցության առաջխաղացման պատրաստակամությունը։

Տպել էջը