Դեսպան Տիգրան Սեյրանյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարարին

11 փետրվարի, 2019

Փետրվարի 11-ին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլ Բոդնարին (Vasyl Bodnar)։

Շնորհավորելով դեսպան Սեյրանյանին Ուկրաինայում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ՝ Վասիլ Բոդնարը վստահություն հայտնեց, որ դեսպանը նոր շունչ կհաղորդի երկկողմ գործակցության հետագա զարգացմանը:

Հայ դիվանագետը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքերը կգործադրի բոլոր, այդ թվում՝ տնտեսության, զբոսաշրջության, գիտակրթական և մշակութային բնագավառներում կապերն ամրապնդելու համար։ Առանձնակի կարևորվեց քաղաքական երկխոսության ակտիվացումը։

Կողմերը պայմանավորվեցին հնարավոր միջոցները գործադրել հայ-ուկրաինական հարաբերությունների դրական օրակարգ ձևավորելու և ընդլայնելու ուղղությամբ։

Տպել էջը