Դեսպան Ներսեսյանի հանդիպումը կոնգրեսական Ֆորթենբերիի հետ

08 փետրվարի, 2019

Փետրվարի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Նեբրասկա նահանգի կոնգրեսական, Հայկական հարցերի հանձնախմբի անդամ Ջեֆրի Ֆորթենբերիին: Դեսպանը շնորհակա­լություն հայտնեց Կոնգրեսա­կանին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերին աջակցության և Մերձավոր Արևելքի կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար:

Դեսպան Ներսեսյանը և կոնգրեսական Ֆորթենբերին անդրադարձան Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին, ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ծրագրերին ինչպես նաև հայ-ամերիկյան գործակցության օրակարգային մի շարք հարցերի։ Կողմերը կարևորեցին նաև երկու երկրների օրենսդիրների միջև կապերի ամրապնդումն ու կանոնավոր երկխոսության հաստատումը։

Տպել էջը