Դեսպան Բաղդասարյանի հանդիպումը ԱԳ նախարարի՝ Եվրոպայի հարցերով տեղակալի հետ

07 փետրվարի, 2019

Փետրվարի 7-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպեց Քուվեյթի Պետության Արտաքին գործերի նախարարի՝ Եվրոպայի հարցերով տեղակալ Վալիդ Ալ-Խուբեյզիի (Walid Al-Khobaizi) հետ:

Կողմերն ամփոփեցին վերջին երկու ամիսների ընթացքում ՀՀ դեսպանության՝ Քուվեյթի իշխանությունների հետ իրականացրած աշխատանքները՝ արձանագրելով, որ երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու տեսանկյունից կարևոր քայլեր են կատարվել։

Զուգահեռաբար կողմերը նախանշեցին աշխատանքային և իրավապայմանագրային հարցերին առնչվող հավելյալ գործնական այն քայլերը, որոնք պետք է նպաստեն երկկողմ փոխգործակցության օրակարգի ամբողջացմանը։

Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

 

Տպել էջը