Դեսպան Աղաջանյանի հանդիպումը Սուրաբայայի քաղաքապետի հետ

07 փետրվարի, 2019

Փետրվարի 7-ին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Ինդոնեզիայի երկրորդ խոշորագույն քաղաք՝ Սուրաբայա, կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպեց քաղաքապետ, տիկին Տրի Ռիսմահարինիի (Tri Rismaharini) հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ինդոնեզիայի հայ համայնքի համար պատմական մեծ նշանակություն ունեցած այդ քաղաքում պահպանված հայկական հուշարձաններին ու հետքերին, երկու ժողովուրդների միջև պատմամշակութային կապերի վերակենդանացմանը, զբոսաշրջային կապերի ակտիվացմանն անռչվող հարցեր, ինչպես նաև Սուրաբայայի և Հարավային Ճավայի հետ գործարար կապերի հաստատման հնարավորությունները:

Տպել էջը