Դեսպան Ներսեսյանի հանդիպումը սենատոր Ռիդի հետ

05 փետրվարի, 2019

Փետրվարի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Ռոդ Այլենդ նահանգի դեմոկրատ սենատոր, Հատկացումների և Ռազմական հարցերի հանձնաժողովների անդամ Ջեք Ռիդին:

Դեսպան Ներսեսյանը շնորհակալություն հայտնեց սենատորին ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական նամակի, ինչպես նաև Սենատում ՀՀ-ին ԱՄՆ արտաքին աջակցության տրամադրման և Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ցուցաբերած աջակցության համար:

Դեսպան Ներսեսյանը սենատոր Ռիդին ներկայացրեց դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունների ընթացքի վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելությունների,ամերիկյան և այլ միջազգային հեղինակավոր պարբերականների ու կազմակերպությունների դրական անդրադարձերը ՀՀ ժողովրդավարական գործընթացներին:

Վարուժան Ներսեսյանը և Ջեք Ռիդն անդրադարձան նաև հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա օրակարգի մի շարք ոլորտների` այդ հարցում կարևորելով ամերիկահայ համայնքի ակտիվ դերակատարումն ու միջխորհրդարանական կապերի խորացումը:

Տպել էջը