Դեսպան Բադալյանի հանդիպումը Թուրքմենստանի միգրացիոն պետական ծառայության պետի հետ

28 հունվարի, 2019

Հունվարի 28-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպեց Թուրքմենստանի միգրացիոն պետական ծառայության պետ Մերգեն Գուրդովի (Mergen Gurdow) հետ:

Փոխըմբռնման մթնոլորտում անցած զրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Թուրքմենստանի և Հայաստանի միջև զբոսաշրջության խթանման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, հյուպատոսական և միգրացիոն մարմինների հետ շփումներում երկու երկրների քաղաքացիների առջև ծառացող խնդիրների լուծման հնարավորությունների շուրջ:

Անդրադարձ կատարվեց նաև ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Աշխաբադում նախատեսվող հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստի օրակարգի այն հարցերին, որոնք վերաբերում են հյուպատոսական և միգրացիոն ոլորտներին:

Տպել էջը