Դեսպան Ներսեսյանի հանդիպումը կոնգրեսական Բիլիրաքիսի հետ
24 հունվարի, 2019Հունվարի 24-ին դեսպան Ներսեսյանը հանդիպեց Ֆլորիդա նահանգի հանրապետական կոնգրեսական, Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Գաս Բիլիրաքիսին (Gus Bilirakis):
Դեսպանը երախտագիտություն հայտնեց կոնգրեսականին Հայկական հարցերի հանձնախմբում ակտիվ գործունեության և երկկողմ հարաբերությունները խթանելուն ուղղված նախաձեռնություններին աջակցելու համար:
Դեսպան Ներսեսյանն ու Գաս Բիլիրաքիսն անդրադարձան հայ-ամերիկյան գործակցության օրակարգի մի շարք հարցերի և կարևորեցին դրանց իրականացման գործում Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի ակտիվ դերակատարման շարունակականությունը: Կողմերը ընդգծեցին նաև միջխորհրդարական կապերի ու փոխադարձ շփումների ակտիվացման հեռանկարները: