Հայաստանում Ուրուգվայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Գրիգոր Հովհաննիսյանին

24 հունվարի, 2019

Հունվարի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարլոս Սգարբի ֆոն Շտեյնմանը (Carlos Sgarbi von Steinmann) (նստավայրը՝ Թեհրան):

Գրիգոր Հովհաննիսյանը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ուրուգվայական հարաբերությունները կարձանագրեն նոր հաջողություններ:

Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ առաջիկա ամիսներին Երևանում կբացվի Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը, ինչը նոր շունչ կհաղորդի երկկողմ համագործակցությանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային խնդիրներին և դրանց շուրջ ծավալվող վերջին զարգացումներին:

Տպել էջը