Դեսպան Ներսեսյանի հանդիպումը կոնգրեսական Ջիմ Քոսթայի հետ

23 հունվարի, 2019

Հունվարի 23-ին դեսպան Ներսեսյանը հանդիպեց Կալիֆորնիայի հայաշատ համայնք ունեցող Ֆրեզնո շրջանը ներկայացնող կոնգրեսական Ջիմ Քոսթային (Jim Costa): Դեսպանը շնորհակալություն հայտնեց Ջիմ Քոսթային Հայկական հարցերի հանձնախմբի շրջանակներում երկարամյա ակտիվ գործունեության համար:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում տեղի ունեցած հիմնարար քաղաքական փոփոխություններին: Կոնգրեսականը հույս հայտնեց, որ այդ բարեփոխումները կհանգեցնեն հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունների ու ներդրումների ընդլայնմանը:

Երկուստեք կարևորվեց նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ամերիկահայ համայնքի ուրույն նշանակությունը:

Տպել էջը