ՀՀ դեսպանի հանդիպումը Աշխաբադի քաղաքապետի հետ

22 հունվարի, 2019

Հունվարի 22-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպեց Աշխաբադի խյակիմ (քաղաքապետ) Շահմուհամմեդ Դուրդիլիևի հետ (Durdylyýew Şamuhammet):

Հանդիպման սկզբում փոխադարձ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ փոխանակելուց հետո զրուցակիցներն անդրադարձան ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի՝ Աշխաբադում կայանալիք 9-րդ նիստի անցկացմանը:

Քաղաքապետ Դուրդիլիևը ներկայացրեց Աշխաբադում իրականացվող քաղաքաշինական մեծ ծրագրերը բնակարանաշինության, կառուցապատման, կանաչապատման և այլ ոլորտներում:

ՀՀ դեսպանը և քաղաքապետը կարևորեցին Աշխաբադի և Երևանի միջև ուղղակի կապերի հաստատումը, իսկ առևտրատնտեսական, մշակութային և գիտակրթական բնագավառներում՝ երկկողմ համագործակցության ակտիվացման և խորացման անհրաժեշտությունը:

Տպել էջը