Դեսպան Աթաբեկյանի հանդիպումը Լիբանանի Ազգային ապահովության գլխավոր տնօրենի հետ

22 հունվարի, 2019

Հունվարի 22-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի Ազգային ապահովության գլխավոր տնօրեն Աբբաս Իբրահիմի (Abbas Ibrahim) հետ:

Կողմերը մտքեր փոխանակեցին Լիբանանում ՀՀ քաղաքացիներին և հայ համայնքին առնչվող առկա խնդիրների վերաբերյալ: Լիբանանյան կողմը վերահաստատեց, որ մշտապես հայ համայնքի կողքին է՝ շատ բարձր գնահատելով վերջինիս դերը Լիբանանի բոլոր առանցքային ոլորտների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Տպել էջը