ՀՀ դեսպանի հանդիպումը Ղազախստանի պետական քարտուղարի հետ

22 հունվարի, 2019

Հունվարի 22-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցավ ՂՀ պետական քարտուղար Գուլշարա Աբդիկալիկովայի (Абдыкаликова Гульшара Наушаевна) հետ: 

Կողմերը քննարկեցին երկու երկրների միջև քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության օրակարգի մի շարք հարցեր՝ արձանագրելով ապրանքաշրջանառության աճի փաստը նախորդ տարվա ընթացքում և անդրադառնալով համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված հնարավոր քայլերին, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում:

Կողմերը մատնանշեցին բարեկամական հարաբերությունները առավել զարգացնելու անհրաժեշտությունը:

Տպել էջը