Քննարկում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ ՀՀ դեսպանությունում

22 հունվարի, 2019

Հունվարի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեց քննարկում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ: Միջոցառմանը ներկա էին ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներ, բարերարներ ու Վաշինգտոնի հայ համայնքի ներկայացուցիչներ:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի ու Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի բացման խոսքից հետո Հայկակ Արշամյանը ներկայացրեց հիմնադրամի նոր օրակարգը` նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների լույսի ներքո, կազմակերպությունը հանրային դիվանագիտության հզոր գործիքի վերածելու եղանակները, ինչպես նաև նոր ղեկավարության ջանքերը դրամահավաքի համակարգը վերափոխելու, հիմնադրամում Սփյուռքի ներգրավվածությունը ընդլայնելու ու երիտասարդ սփյուռքահայերի ցանց ստեղծելու, տեղեկատվական արշավների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

Հանդիպման ավարտին Հայկակ Արշամյանը պատասխանեց ներկաների` հիմնադրամի ապագա ծրագրերին վերաբերող հարցերին:

Տպել էջը