Հայաստանի դեսպանի հավատարմագրերի հանձնումը Բելառուսի նախագահին

21 հունվարի, 2019

Հունվարի 21-ին Բելառուսի նախագահի նստավայրում՝ Անկախության պալատում, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերը հանձնեց Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Հանձնման արարողությանը հաջորդած խոսքում Բելառուսի նախագահը համառոտ ներկայացրեց երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնահարցերն ու հետագա զարգացման ուղղությունները։

Այնուհետև, Ալեքսանդր Լուկաշենկոն նշեց, որ Հայաստանը եղել և մնում է հուսալի գործընկեր, այդ թվում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում, որպես հիմնական դաշինքների։ Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ աշխատելու նպատակադրվածությանը և ցանկացած նախագծերում մասնակցելու պատրաստակամությանը, այդ թվում՝ ՀՀ տարածքում, որոնք կհետաքրքրեն հայ գործընկերներին։

 

 

Տպել էջը