Սահակ Սարգսյանը ՍԾՏՀ-ի մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղարին ներկայացրեց լիազորությունների պաշտոնական հավաստագիրը

21 հունվարի, 2019

Հունվարի 21-ին Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության (ՍԾՏՀ) մշտական միջազգային քարտուղարության կենտրոնակայանում ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգյանն իր լիազորությունների պաշտոնական հավաստագիրը ներկայացրեց ՍԾՏՀ-ի մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսին (Michael Christides)։

Զրույցի ընթացքում երկուստեք դրական գնահատվեց Հայաստանի և ՍԾՏՀ-ի քարտուղարության միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև՝ ՀՀ կառուցողական ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին:

ԳՔ-ի խնդրանքով Սահակ Սարգսյանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները, նոր կառավարության գերակայությունները՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը շարունակել ակտիվ մասնակցությունը ՍԾՏՀ շրջանակներում ծավալվող բազմաբնույթ համագործակցությանը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև կազմակերպության առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքներին:

Տպել էջը