Հոգեհանգստյան կարգ՝ 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի տարելիցի առթիվ

20 հունվարի, 2019

Հունվարի 20-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի զոհերի հիշատակին, որին հաջորդեց ծաղկեդրման արարողություն եկեղեցու բակում տեղակայված խաչքարին՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայկական համայնքային կառույցների և անհատների կողմից:

Ոճրագործությունները դատապարտող խոսքով հանդես եկան ՀԱԵ Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիայի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը:

 

Տպել էջը