ԵԱՀԿ Հայաստանի առաքելության ղեկավար Արմեն Պապիկյանի հանդիպումը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ

17 հունվարի, 2019

Հունվարի 17-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպեց ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին։

Թոմաս Գրեմինգերը, շնորհավորելով Արմեն Պապիկյանին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վստահություն հայտնեց, որ դեսպան Պապիկյանի անցած ուղին լավագույնս կնպաստի ձևավորված համագործակցության վերընթաց զարգացմանը։ Բարձր գնահատելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ Թոմաս Գրեմինգերը պատրաստակամություն հայտնեց շարունակել աջակցությունը Հայաստանին հետագա բարեփոխումների գործընթացում։

Շնորհակալություն հայտնելով Թոմաս Գրեմինգերին ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Պապիկյանը հավաստիացրեց ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին, որ Հայաստանը հետայսու ևս կշարունակի իր կառուցողական ներգրավվածությունը ԵԱՀԿ բոլոր մարմիններում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերի լայն շրջանակի շուրջ։

Տպել էջը