Չեխիայում ՀՀ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Չեխիայի արտաքին գերատեսչությունում

17 հունվարի, 2019

Հունվարի 17-ին Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական արարողակարգի տնօրեն Մարկետա Շարբոխովային (Markéta Šarbochová):

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում տկն․ Շարբոխովան շնորհավորեց Աշոտ Հովակիմյանին Չեխիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-չեխական հարաբերությունների զարգացման և ամրապնդման հեռանկարները:

 

Տպել էջը