Դեսպան Մհեր Մկրտումյանին ընդունել է շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը

17 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանին ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը (Abdallah ben Zayed Al Nahyane):

Հանդիպման սկզբում ՀՀ դեսպան Մկրտումյանն Ալ Նահյանին է փոխանցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Ծավալված զրույցի ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների առաջնահերթ օրակարգին վերաբերող հարցերի շրջանակ:

 

Տպել էջը