Դեսպան Տիգրան Մկրտչյանի և Լիտվայի էկոնոմիկայի նախարարի հանդիպումը

17 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 17-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի էկոնոմիկայի նախարար Վիրգինյուս Սինկյավիչիուսի (Virginijus Sinkevičius) հետ։ Հանդիպմանը ներկա էր Բալթյան երկրներում «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչ Ռենա Սարիբեկյանը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց 2019թ․ ընթացքում հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման ժամկետներին, քննարկվեցին տնտեսական համագործակցության ուղղություններն ու նոր ոլորտներ ներգրավելու հնարավորությունները:

Դեսպան Մկրտչյանը նշեց, որ 2019թ. հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT 2019), կազմակերպվելու է «DigiTecExpo 2019»-ը, որոնք համաշխարհային մասշտաբով նշանակալի միջոցառումներ են ՏՏ ոլորտում և նշեց, որ լիտվական ընկերություններն ավանդաբար իրենց ակտիվ մասնակցությունն են բերում դրանց: Այդ համատեսքստում նախարար Վիրգինյուս Սինկյավիչիուսն իր պատրաստակամությունը հայտնեց օժանդակելու լիտվական ընկերությունների շրջանում վերոհիշյալ միջոցառումների վերաբերյալ իրազեկվածության ապահովման և մասնակցությունը խթանելու գործում:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում շարունակել նման ձևաչափով քննարկումները միջկառավարական նիստի անցկացումը կազմակերպելու և գործարար կապերի խթանմանը նպաստելու համար:

Տպել էջը