Դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց ԱՄՆ Կոնգրեսի անդամ Աննա Էշուի հետ

12 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 12-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը քաղաքավարական հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի անդամ Աննա Էշուի (Anna Eshoo) հետ:

Դեսպան Ներսեսյանը երախտագիտություն հայտնեց Աննա Էշուին` հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված գործունեության և Կոնգրեսում Հայաստանին առնչվող հարցերի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար:

Դեսպանը կոնգրեսական Էշուին ներկայացրեց ժողովրդավարության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ու իրավունքի գերակայության ոլորտներում ՀՀ վարչապետի և կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ու ձեռքբերումները: Դեսպանն անդրադարձավ նաև դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին` դրանք որակելով որպես ժողովրդավարության առաջընթացի խոսուն վկայություն:

Կոնգրեսական Էշուն ողջունեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների հաջող անցկացումն ու Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները: Զրուցակիցները քննարկեցին նաև հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր` կարևորելով ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի դերակատարումը դրանց խթանման ուղղությամբ:

Տպել էջը