Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց ՂՀ նախագահին

12 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 12-ին Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին (Nursultan Nazarbayev):

Հավատարմագրերի հանձնմանը հաջորդած իր ելույթում ՂՀ նախագահն անդրադարձավ Ղազախստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը` ընդգծելով ընթացիկ տարվա ընթացքում ապրանքաշրջանառության աճը 68 տոկոսով: Ելույթին հաջորդեց դեսպանի հետ կարճ առանձնազրույցը: 

Արարողության ավարտից հետո Գագիկ Ղալաչյանը հանդես եկավ հայտարարությամբ մամուլի համար, որում շեշտեց հայ-ղազախական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում երկկողմ համագործակցությունն առավել ամրապնդելու ներուժը:

Մինչ այդ ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն էր հանձնել Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալ Գալիմժան Կոյշիբաևին (Galymzhan Koyshybayev): Հանդիպման ընթացքում շեշտը դրվել էր երկկողմ տնտեսական հարաբերությունների աշխուժացման հնարավորությունների և այդ ուղղությամբ առկա խոչընդոտների վերացման վրա:

 

Տպել էջը