Դեսպան Մկրտումյանի հանդիպումները Արաբական Միացյալ Էմիրություններում

09 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 9-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը հանդիպում ունեցավ ԱՄԷ ԱԳ նախարարի տնտեսական հարցերով տեղակալ Մուհամմադ Շարաֆի (Mohammed Sharaf) հետ:

Զրույցի ընթացքում քննարկվեց երկկողմ առևտրատնտեսական, ներդրումային համագործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նույն օրը Արաբական Միացյալ Էմիրություններում դեսպան Մկրտումյանը հանդիպում ունեցավ ԱՄԷ ԱԳՆ Արևմտյան Ասիայի երկրների վարչության պետ Ահմադ ալ-Համելիի (Ahmed Al Hameli) հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերություններին, միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Կողմերը փոխադարձ գոհունակություն հայտնեցին երկկողմ հարաբերություններում առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Տպել էջը