«Ամանորյա բարեգործական տոնավաճառ» Բուխարեստում

09 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 9-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունն մասնակցեց Բուխարեստի Կանանց միջազգային ասոցիացիայի կողմից ROMEXPO կենտրոնում կազմակերպված «Ամանորյա բարեգործական տոնավաճառ» միջոցառմանը:

Բարեգործական ձեռնարկին մասնակցում էին Բուխարեստում հավատարմագրված 56 դիվանագիտական ներկայացուցչություններ ու տասնյակ տեղական կազմակերպություններ։

Տոնավաճառի հայկական տաղավարում ներկայացված էին ազգային հուշանվերներ և զարդեր, Ամանորի խաղալիքներ, հայկական հրուշակեղեն, հայկական շոկոլադներ ու կոնյակ, հայկական ավանդական ուտեստներ ու քաղցրավենիք:

Միջոցառման համերգային հատվածի ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները հանդես եկան իրենց ավանդական ազգային երգ ու պարի համարներով։ Ներկաներն առիթ ունեցավ վայելելու նաև Բուխարեստի «Վարդավառ» պարախմբի սաների կատարումները:

Տոնավաճառի բացման արարողությանը հետևած շրջայցի ընթացքում բազմաթիվ այցելուների թվում Հայաստանի տաղավար այցելեցին Ռումինիայի Եվրոպական հարցերով նախարար-պատվիրակ Ջորջ Չամբան, Բուխարեստում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ:

Վաճառքից գոյացած հասույթը դեսպանությունը տրամադրեց Ռումինիայի Կանանց միջազգային ասոցացիայի կողմից 2019թ. համար նախատեսված բարեգործական նախաձեռնությանը:

Տպել էջը