Լեհաստանում ՀՀ դեսպանությունը մասնակցեց միջազգային բարեգործական սուրբծննդյան տոնավաճառին

09 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 9-ին Լեհաստանում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների կանանց ասոցիացիայի 11-րդ ամենամյա միջազգային բարեգործական սուրբծննդյան տոնավաճառին:

Հայկական երկու տաղավարներում ներկայացված էին ազգային հուշանվերներ, զարդեր, ձեռագործ աշխատանքներ, հայկական արտադրության խմիչքներ, ավանդական ուտեստներ և քաղցրավենիքներ:

Հայկական տաղավարներ այցելեցին Լեհաստանի Առաջին տիկին Ագաթա Կրոնհաուզեր-Դուդան (Agata Kornhauser-Duda), ինչպես նաև այդ օրերին Վարշավայում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովվության Ուկրաինայի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Բազմաթիվ այցելուների թվում էին նաև Լեհաստանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ, դիվանագիտական, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

Վաճառքից գոյացած հասույթը տրամադրվել է նախապես ներկայացված բարեգործական նախաձեռնությանը:

Տպել էջը