Հայաստանի դեսպանը հանդիպեց Քլինգենդայլի տնօրենին

07 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 7-ին ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Նիդերլանդների Միջազգային հարաբերությունների ինստիտուտի՝ Քլինգենդայլի (Cilngendael) տնօրեն Ռոն Թոնի (Ron Ton) հետ։

Դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց հայ երիտասարդ դիվանագետների վերապատրաստման երկարամյա ծրագրի համար։

Տիգրան Բալայանը Ռոն Թոնին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող գործընթացները և դրանց դրական ազդեցությունը միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդման վրա։ Այս համատեքստում անդրադարձ արվեց դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Զրուցակիցները քննարկեցին նաև Քլինգենդայլի կողմից կազմակերպվող վերապատրաստման ծրագրերին հայաստանյան մասնագետների մասնակցությանն առնչվող հարցեր։ Այս համատքեքստում երկուստեք բարձր գնահատվեց ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի և Քլինգենդայլի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը։

 

Տպել էջը