Սպիտակի երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառում Սոֆիայում

07 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 7-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Սոֆիայի «Երևան» պուրակում տեղադրված հայկական խաչքարի մոտ անցկացվեց ծաղկեպսակների և ծաղիկների խոնարհում՝ ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի:

Ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված արարողությանը մասնակցեց Հայաստանի դեսպանության ողջ անձնակազմը՝ դեսպան Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Միջոցառմանը մասնակցեցին Սոֆիայի մի շարք հայկական կազմակերպությունների ղեկավարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Տպել էջը