Վիետնամում ՀՀ դեսպանի հանդիպումների մասին

06 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 6-ին ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը մասնակցեց “Vietnam Travel and Tourism 2018” համաժողովի աշխատանքներին։

Համաժողովի շրջանակներում դեսպան Վարդանյանը հանդիպումներ ունեցավ ՎՍՀ փոխվարչապետ Վու Դուք Դամի (Vu Duc Dam) և ՎՍՀ մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալ Լե Քունգ Թունգի (Le Quang Tung) հետ։

ՎՍՀ փոխվարչապետ Վու Դուք Դամի հետ հանդիպման ընթացքում դեսպան Վարդանյանը ներկայացրեց ՀՀ զբոսաշրջային շուկայի գրավչությունը և տեղեկացրեց, որ Հայաստանը զարգացնում է զբոսաշրջությունը՝ որպես գերակա ուղղություն։ Դեսպանը նշեց, որ ՀՀ և ՎՍՀ միջև զբոսաշրջության զարգացումը կխթանի նաև մշակույթի, պատմության, առևտրի և փոխադարձ ներդրումների ոլորտները։

Փոխվարչապետ Վու Դուք Դամն առաջարկեց ուսումնասիրել զբոսաշրջության ոլորտում պետական և մասնավոր սեկտորների կողմից ներդրումների իրականացման ծրագրերը և համագործակցություն հաստատել ՎՍՀ առավել բարձր տեմպերով զարգացող զբոսաշրջային մարզերի հետ։

ՎՍՀ մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալ Լե Քունգ Թունգի հետ հանդիպման ընթացքում նույնպես քննարկվեցին զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն առաջիկայում Հայաստանի և Վիետնամի զբոսաշրջության զարգացման մարմինների միջև համապատասխան հանդիպումների կազմակերման վերաբերյալ։

 

Տպել էջը