Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին շնորհվեց «Աշխարհի խաղաղության Եփրատ կազմակերպության» պատվավոր դոկտորի կոչում

12 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 12-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանն ընդունեց Սիրիայի «Եփրատ խաղաղության միջազգային կազմակերպության» պատվիրակությանը՝ ٍՍիրիայի ցեղապետերի ժողովի անդամ Հայդար Համադիի գլխավորությամբ:

Պատվիրակության անդամները երախտագիտություն հայտնեցին ՀՀ դեսպանին Սիրիայում երկարամյա դիվանագիտական բեղուն գործունեության և հայ-սիրիական բարեկամական հարաբերություններում մեծ ներդրման համար: Հայդար Համադին առանձնակի ընդգծեց դեսպան Փոլադյանի ներդրումը բարեկամ Սիրիայում խաղաղության և կայունության հաստատման գործում:    

Հայդար Համադին «Եփրատ խաղաղության միջազգային կազմակերպության» նախագահության անունից Արշակ Փոլադյանին հանձնեց կազմակերպության պատվավոր դոկտորի վկայականը:

Տպել էջը