Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված քննարկում Վիլնյուսում

09 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 9-ին Լիտվայի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ Վիլնյուսում կազմակերպվեց Արևելյան գործընկերության 10-ամյակին ընդառաջ ԵՄ և ԱլԳ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների համապատասխան վարչության պետերի քննարկում։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը։ Քննարկման մասնակիցներն անդրադարձան գալիք տարում նախատեսվող ծրագրերին և միջոցառումներին, նախանշեցին 2019-2029թթ․ ԱլԳ հեռանկարներն ու գերակայությունները։

Հանդիպմանը Հայաստանը ներկայացնում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական Տիգրան Սամվելյանը, ով իր ելույթում անդրադարձավ ԱլԳ շրջանակներում երկկողմ և բազմակողմ հարթություններում գործակցության առանձնահատկություններին, ներկայացրեց ՀԸԳՀ-ի կիրարկման, «20 արդյունք մինչև 2020» փաստաթղթի կատարողականի և հարակից այլ փաստաթղթերի շրջանակներում Հայաստանի կողմից ստանձնված հանձնառությունների ընթացքին։

 

 

Տպել էջը