ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանին

08 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Լիտվինին՝ վերջինիս խնդրանքով։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ժամանակացույցի, երկու պետությունների միջև գործող միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, ինչպես նաև երկկողմ օրակարգի հետ կապված այլ հարցեր։

 

Տպել էջը