Հայաստանն ու Արցախը մասնակցում են Լոնդոնում կայացած Համաշխարհային զբոսաշրջության ցուցահանդեսին

07 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 5-7-ը Լոնդոնում անց է կացվում համաշխարհային զբոսաշրջության ամենահեղինակավոր ցուցահանդեսը, որին, ի թիվս բազմաթիվ երկրների, միասնական տաղավարով ներկայացված են Հայաստանի ու Արցախի զբոսաշրջության ոլորտի ընկերություններն ու ներկայացուցիչները։

Արցախյան կողմը ցուցահանդեսին իր մասնակցությունն ավարտել է նոյեմբերի 6-ին և վերադարձել, իսկ հայաստանյան ընկերությունները կշարունակեն գործել նաև նոյեմբերի 7-ին։

Ցուցահանդեսի շրջանակներում հայկական տաղավար են այցելել բազմաթիվ հյուրեր, այլ երկրների զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ։

Հայկական տաղավարի բնականոն աշխատանքներին աջակցել է Լոնդոնում ՀՀ դեսպանությունը։

 

Տպել էջը