2018թ. երիտասարդական օլիմպիական խաղերի հայկական պատվիրակության այցելությունը ՀՀ դեսպանություն

18 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 18-ին Բուենոս Այրեսում կայացած Երիտասարդական օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկների պատվիրակությունն այցելեց Արգենտինայում ՀՀ դեսպանություն:

ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը ողջունեց պատվիրակության անդամներին և շնորհավորեց օլիմպիական խաղերին մասնակցելու, ինչպես նաև ծանրամարտում ոսկե և ըմբշամարտում բրոնզե մեդալներ նվաճելու կապակցությամբ` մաղթելով երիտասարդ մարզիկներին նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ բոլոր սպորտաձևերում:

Դեսպան Մկրտումյանը ներկայացրեց սպորտի բնագավառում Հայաստանի և Արգենտինայի միջև համագործակցությունը զարգացնելու հեռանկարները և այդ ուղղությամբ ՀՀ դեսպանության կողմից իրականացվող աշխատանքները:

Հայ մարզիկների պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և խաղերի ու մարզումների ընթացքում ՀՀ դեսպանության կողմից ցուցաբերված աջակցության համար, ներկայացրեց խաղերի ընթացքում մարզիկների արձանագրած արդյունքները:

Տպել էջը