Հայաստանի և Տոգոյի արտգործնախարարների հանդիպումը

12 Հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Տոգոյի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Դյուսսեյի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարբեր բնագավառներում առավել սերտ համագործակցություն ծավալելու հեռանկարները, անդրադարձ կատարվեց առևտրատնտեսական կապերի ակտիվացման և այդ ուղղությամբ տարածաշրջանային փոխգործակցություն ծավալելու հեռանկարներին:

ԱԳ նախարարները կարևորեցին փոխգործակցության բազմակողմ ձևաչափերը, հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը՝ երկկողմ և բազմակողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացող հարցերի առնչությամբ սերտ համագործակցության ծավալման համար:

Զոհրաբ Մնացականյանը և Ռոբերտ Դյուսսեյը մտքեր փոխանակեցին նաև Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքների և օրակարգի հարցերի շուրջ:

 

Տպել էջը